copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:09 30-06-2024

Դուք շարունակում եք պայքարը՝ հայտարարելով, որ Հայրենիքից չեն նեղանում․ Սերժ Սարգսյանի 70-ամյակն է

Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է. լրանում է նախագահի 70-ամյակը, հայտնում են նախագահի գրասենյակից։

«Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ հոբելյանի առթիվ, մեծարգո՛ պարոն նախագահ:

Որքան էլ այսօր, միանգամայն հասկանալի պատճառներով, բացարձակապես տոնական տրամադրություն չունեք և օրվան էլ վերաբերվում եք ինչպես սովորական մի օրվա, բայց հատկապես ծննդյան հոբելյանը ցանկացած մարդու համար կյանքի մի հանգրվան է, երբ կամա թե ակամա հետադարձ հայացք է նետում իր ապրած տարիներին, մտովի վերստին ապրում ամեն օրը, վերաիմաստավորում, խորհում արվածի ու չարվածի մասին:

Իսկ Ձեր խոհերում, վստահաբար, Ձեր և Ձեր ընկերների պայքարի դրվագներն են՝ հանուն հայրենի Արցախի և Հայաստանի: Մի առիթով ասել եք, թե այդ տարիները ձեր կյանքի ամենածանր, ամենապատասխանատու, բայց և ամենապատվաբեր տարիներից էին:
Վստահաբար, մտովի Երևանի և Բաքվի բանտերում պահվող քաղբանտարկյալ և ռազմագերի Ձեր ընկերների ու նույն կարգավիճակում գտնվող մեր բազմաթիվ հայրենակիցների հետ եք:

Հավանաբար, վերհիշում եք նաև Ձեր տքնաջան աշխատանքի արդյունքում հայկական երկու հանրապետությունների ձեռքբերումներն ու ազգուրացների կողմից այսօր մսխված, տրորված մեր ազգային արժեքները և ցավալի կորուստները:

Եվ այս ամենից հետո Դուք անհոգնել շարունակում եք պայքարը՝ հայտարարելով, որ Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես, և որ երբեք չեք լքի հայկական պետականությունը պաշտպանող խրամատը:

Թող Աստված Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, ուժ ու կորով պարգևի Ձեր համախոհների և աջակիցների հետ այդ առաքելությունը հաջողությամբ ավարտին հասցնելու ճանապարհին»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր