copy image url
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:43 30-06-2022

Ավելի վտանգավոր բան չկա, քան Արայիկ Հարությունյանի պաշտոնավորումը նախագահի պաշտոնում․ Ղազարյան

Քննարկում է տեղի ունեցել «Բերձորի հանձնում և պատերազմ» թեմայով։ Բանախոսներն են՝ Էդգար Ղազարյան, Տիգրան Աբրահամյան, Աննա Կարապետյան, Գեղամ Ստեփանյան։

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, անդրադառնալով հանձնվող տարածքներից քաղաքացիների տեղահանվելուն, ասաց․ «Նախ՝ ես կարծում եմ, որ մենք ոչ մի դեպքում չպետք է մտածենք այդ բնակավայրերից տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրների մասին, այլ պետք է մտածենք ճիշտ հակառակի մասին հատապես այս շրջանում, հատկապես այդ երեք բանակավայրերում, ինտենսիվ վերաբնակեցման ծրագրեր իրականացնելու մասին։ Եվ նույնիսկ Արցախի այն շրջանների տեղահանված քաղաքացիները, որոնք այսօր ունեն բնակարանային ապահովության խնդիր, ապա այդ խնդիրները այսօր առաջնային լուծում պետք է ստանան Բերձորում, Աղավնոյում և Սուսում։ Ես հանդիպում եմ ունեցել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ, և պարզվում է, որ այսօր Արցախի կառավարությունը այդ բնակավայրերում բնակության խնդիրներ չի լուծում։ Այսինքն՝ ոչ մի պարագայում ավելի վտանագավոր չէ, քան Արայիկ Հարությունյանի պաշտոնավորումը նախագահի պաշտոնում»,- ասաց Ղազարյանը։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի