copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:07 29-06-2022

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:

Ողջունելով հյուրին` նախարարի տեղակալը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-սերբական համագործակցության ակտիվացումը: Ժ. Անդրեասյանն առաջարկել է ամրապնդել բարձրագույն կրթության ոլորտի փոխհամագործակցությունը, մասնավորապես առաջատար բուհերի միջև համագործակցության զարգացման նպատակով իրականացնել ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր:

Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` նշելով, որ իրենք հետաքրքրված են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սերբիայի համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումները, որոնք ընդգրկում են կրթության բոլոր աստիճանները` նախակրթարանից մինչև բարձրագույն կրթություն:

Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղարը նշել է, որ հետաքրքրված են հատկապես մշակութային և մասնագիտական կրթության ոլորտների, ինչպես նաև սպորտի բնագավառում մարզչական ծրագրերով: Հյուրին հետաքրքրել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում դուալ կրթության փորձարկման հայաստանյան փորձը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ փորձարկման փուլում գտնվող հանրակրթության նոր չափորոշչում արվեստի կրթությունը դիտվում է որպես առանձին բնագավառ: Նա նաև նշել է, որ պետության կողմից առաջնային նշանակություն է տրվում ԲՏՃՄ` բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավմանը:

Նշվել է, որ փոխհամաձայնեցման փուլում է գտնվում «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սերբիայի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև սպորտի բնագավառում» փոխըմբռնման հուշագրի նախագիծը: Հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի իրականացնելու մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել մարզական համատեղ հավաքներ և սեմինարներ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև համագործակցությունը երիտասարդության բնագավառում` որպես առաջնահերթություն դիտարկելով շարժունության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը, անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր