Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:51 29-06-2022

ՔՊ-ն միանշանակ ընտրելու է տիկին Վարդապետյանին. Հայկ Կոնջորյան

ԱԺ-ում գլխավոր դատախազի ընտրության հարցն է։ ՔՊ թեկնածու Աննա Վարդապետյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում ասաց, որ վստահում է Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմի ու որակներին։

«Երեք գումարման ԱԺ-ներում պատգամավոր եմ եղել, և քննարկվող թեմաներից ամենացավոտը դատաիրավական համակարգի մասին մեր քննարկումներն են եղել։ Ժողովրդի ակնկալիքը գլխավորապես կապված է ՀՀ-ում արդարադատության հաստատման հետ, և դա է պատճառը, որ մենք՝ պատգամավորներով, երբ շփվում ենք մեր քաղաքացիների հետ, ամենագլխավոր ու ցավոտ հարցերը, որոնք մարդիկ մեզ տալիս են, վերաբերում են ՀՀ-ում արդարությանն ու արդարադատությանը։ Վերջին շաբաթը խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավոների ընտրության հարցը, իսկ այսօր՝ գլխավոր դատախազի ընտրրության հարցը։ ՔՊ-ն միանշանակ ընտրելու է տիկին Վարդապետյանին», - ասաց Կոնջորյանը։


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել