copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:17 28-06-2022

«Ռոսավիացիան» արտասահմանում ռուս օդաչուների աշխատանքի տեղավորմանը խանգարում է. «Կոմերսանտ»

Շատ ռուս օդաչուներ, ովքեր պարապուրդի մեջ են կամ զրկվել են աշխատանքից, չեն կարողանում աշխատանքի ընդունվել արտասահմանում։ «Ռոսավիացիան», ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, օտարերկրյա գործատուներին տվյալներ չի տրամադրում օդաչուի վկայականի տրամադրման ամսաթվի և դրա արդիականության վերաբերյալ։ Նման տեղեկատվություն սովորաբար պահանջվում է թեկնածուին ստուգելիս:

Ոլորտում աղբյուրներից մեկի խոսքով, մի շարք դեպքերում «Ռոսավիացիան» մերժումը հիմնավորել է «անձնական տվյալների բացահայտման անհնարինությամբ», իսկ մնացած դեպքերում պարզապես պատասխան չի տվել։

Օդաչուների մեծ մասը, «Կոմերսանտ»-ին հայտնել են ոլորտի հինգ աղբյուրներ, փորձել են աշխատանքի տեղավորվել Հարավարևելյան Ասիայի երկրներում (Վիետնամ, Թաիլանդ, Կամբոջա և Մալայզիա) և Թուրքիայում: Տվյալների տրամադրումից «Ռոսավիացիայի» հրաժարման պատճառով, պարբերականի զրուցակիցների խոսքով, արտասահմանում աշխատանք չեն կարողացել ստանալ մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր օդաչուներ։

«Կոմերսանտ»-ի աղբյուրները պնդում են, որ «Ռոսավիացիան» նախկինում արդեն օգտագործել է «օտարերկրյա ավիացիոն իշխանությունների հայցերն անտեսելու» գործիքը։ Նրանց խոսքով, դա տեղի էր ունենում 2016 թվականից մինչև կորոնավիրուսի համավարակի սկիզբը, երբ Ռուսաստանում աճում էին փոխադրումները, և ավիաընկերությունները օդաչուների պակաս էին զգում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել