copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:23 27-06-2022

Եթե 1 քաղաքացին ամսվա մեջ 6 կգ ծիրան գնի, ահագին օգնած կլինի գյուղացուն․ գյուղատնտես

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Դիմում եմ բոլոր ընկերներիս, ֆեյսբուքյան ծանոթ ու անծանոթ օգտատերերին, ընդդիմադիր և իշխանական պատգամավորներին , կառավարության անդամներին, մտավորականներին , երգիչներին , դերասաններին , տիկտոկերներին և ինստագրամյան հայտնիներին , մի խոսքով բոլորին։

Ժողովուրդ ջան , Լարսը փակվել է և խոսակցություններ կան, որ մոտ 10 օր չի բացվելու բերքահավաքի այս պիկ սեզոնին։ Եթե առաջ գյուղացիները իրենց ծիրանը կոպեկներով էին հանձնում, հիմա ընդհանրապես չեն կարողանալու իրացնել։ Խնդրում եմ ձեզ, չելենջ կամ կոչ արեք հանրությանը գնել ծիրան, ծիրանով նկարներ զետեղեք։ Տեսե՛ք, եթե մեկ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին ամսվա ընթացքում գնի 6 կգ ծիրան, ապա կարելի է ասել՝ ահագին օգնած կլինի գյուղացիներին։ Խանութներում այն մինչև 300 դրամ է, շուկաներում` 150֊250։

Տեսեք, մեծ գումար չէ 1800 դրամը մեկ ամսվա մեջ ծիրան գնելու համար, շատերի համար մեկանգամյա օբյեկտի մատուցողի թեյավճարի չափ գումար է, մեքենատերերի համար երեք օր քաղաքի կենտրոնում ինքնակոչ պարկովչիկի՝ մեզանից քերած գումար։

Խնդրում եմ, մի ձև գնեք։
Կարճ ասած՝ ամսվա մեջ անձը՝ 6 կգ ծիրան։ Տանը հյութ սարքեք, ջեմ, կոմպոտ, մուրաբա , ինչ֊որ բան, բայց օգնեք, այլապես բավականին կտուժի մեր այգեգործությունը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին