copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:27 24-06-2022

Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով, որը հանդիսանում է դատախազական այս կառույցի բարձրագույն պարգևը։ Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Պարգևը ՀՀ գլխավոր դատախազին հանձնվել է Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստի ընթացքում:

Այս կրծքանշանը շնորհվում է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազությունների միջև փոխգործակցության ամրապնդման և զարգացման, օրենքի և իրավակարգի ամրապնդման ոլորտում դատախազությունների դերակատարության բարձրացման գործում ունեցած բացառիկ վաստակի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերված նշանակալի անձնական, մասնագիտական ներդրման համար:

ՀՀ գլխավոր դատախազը ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից նման պատվի արժանացած 10-րդ անհատն է կրծքանշանի, որպես պարգևի, հիմնադրումից ի վեր:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել