Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:18 17-06-2022

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում գործարարության պաշտպանության իրավական կառուցակարգերը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Այսօր նա ելույթ է ունեցել համաժողովի «Պաշտպանվելու իրավունք. գործարարությունը Ռուսաստանում և արտերկրում» թեմայով պանելային քննարկմանը: Վերջինիս օրակարգում քննարկվել են գլոբալ մարտահրավերների պայմաններում գործարարների, ձեռնարկատիրական գործունեության իրավական պաշտպանության կառուցակարգերը, այս ոլորտում միջազգային գործակցության ներուժը:



ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանում ներքին և արտաքին ներդրումների, գործարարության իրավական պաշտպանության ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ բարեփոխումներն ուղղված են տնտեսական գործունեության հավասար մեկնարկային պայմանների և ազատությունների ապահովման, պետական մարմինների, այլ սուբյեկտների կողմից ձեռնարկատիրական գործունեությանն անտեղի, անհիմն և ապօրինի միջամտությունից պաշտպանվելու տնտեսվարողների իրավունքների երաշխավորմանը։

Արթուր Դավթյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները, գործարարների իրավունքներն ու օրինական շահերը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելը ՀՀ դատախազության գործունեության հիմնական ուղղություններից է: Այդ մասին է վկայում ՀՀ գլխավոր դատախազությունում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով ստորաբաժանման առկայությունը: Ելնելով ոլորտում քրեական շարժընթացի շարունակական վերլուծության արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իր բուն սահմանադրական լիազորությունների իրականացումից բացի, նշանակալի ներդրում է ունենում նաև տնտեսական գործունեության ազատությունների, պաշտպանության օրենսդրության կատարելագործման գործում:

Միջազգային գործարար հարաբերությունների զարգացման առումով Արթուր Դավթյանը կարևորել է ձեռնարկատիրական գործունեության պաշտպանութունը երաշխավորող իրավական կարգավորումները համագործակցող պետությունների միջև ներդաշնակեցնելու անհրաժեշտությունը:



Մասնավորապես, հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում նշել է, որ Միության կոնկրետ իրավական կարգավորումները պարտավորեցնում են անդամ երկրների իրավապահ մարմիններին ապահովելիրենց աշխատանքի և մոտեցումների այնպիսի համարժեքություն, որի պայմաններում անդամ պետությունների քաղաքացիների, գործարարների համար երաշխավորված կլինենձեռնարկատիրական գործունեության անհրաժեշտ ազատություններնու պաշտպանվածությունը և նրանքչեն զգա ԵԱՏՄ-ի ներսում պետական սահմանների առկայությունը:Վերջինս հատկապես արդիական է աշխարհաքաղաքական վերջին զարգացումների և դրանից ածանցվող միջազգային տնտեսական հարաբերությունների համար առաջացած խնդիրների խորապատկերին:

Այս իմաստով Արթուր Դավթյանը հավաստիացրել է, որ բոլոր պոտենցիալ ներդրողների համար Հայաստանում ապահովված են ինչպես տնտեսական ազատ գործունեության, անպես էլ դրանց իրավական պաշտպանության պայմանները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան