Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 01:07 24-06-2022

Չալաբյանի ձայնագրությունը օրենքով նախատեսված կարգով, այսինքն՝ դատարանի որոշմամբ նախապես սանկցիայով կատարված ձայնագրություն է. Ջհանգիրյան

«Ես իհարկե հավասարահեռ եմ, բայց հանրային հարաբերություններում եմ հավասարահեռությունը պահպանում, ես իմ ընտանքիում, իմ ընտանիքի հետ զրույցների ժամանակ պարտադրված չեմ էթիկայի կանոնները պահպանել։ Դա ընդամենը ինտիմ զրւյց էր»,- Հանրայինի եթերում հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Հարցին, թե որոշ ժամանակ առաջ, երբ հրապարակվեց հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի ձայնագրություը, ինչի համար այժմ ձերբակալված է, այդ դեպքում ինչու Ջհանգիրյանը ձերբակալված չէ, պատասխանեց. «Երբ այդ ձայնագրությունը եթեր հեռարձակվեց, ԲԴԽ-ն անմիջապես մի հայտարարություն արեց, որ մենք մասնավոր զրույցի ընթացքում սեղանի շուրջ տեղի ունեցող խոսակցությունները չենք մեկնաբանում։ Հիմա ես եկել եմ մեկնաբանելու, իսկ թե ինչու․ որովհետև ես տեսա, որ այդ մասնավոր խոսակցությունը, որը եղել է մասնավոր ընկերական շրջապատում և ինչ-որ խնդրի շուրջ բանակցությունները, որը եղել է, ես սպասում էի, որ նախաքննական մարմինը կստուգի դրանք, կհերքի կամ կհաստատի։ Եթե պարզվի, որ ձայնագրության ստուգման ընթացքում, ենթադրում եմ, որ նյութեր է նախապատրաստվում, գործ կհարուցվի, եթե կպարզվի, որ Ջհանգիրյանը որևէ գործով՝ կապված ու չկապված Վարդազարյանի հետ, որևէ մեկին հանձնարարել է սրան բռնել, նրան դատել, նրան ազատել ու կախել՝ օրենքի առաջ բոլորս էլ պատասխան ենք տալու, հավասար ենք։ Թող ինձ էլ բռնեն, դատեն։

Հիմա՝ Չալաբյանի հետ կապված․ ես ենթադրում եմ, որ Չալաբյանի ձայնագրությունը օրենքով նախատեսված կարգով, այսինքն՝ դատարանի որոշմամբ՝ նախապես սանկցիայով կատարված ձայնագրություն է։ Դա ապացույց է։ Սա քեֆի սեղանի շուրջ կատարված ձայնագրություն է»։

«Ես մարդկային էթիկայի կանոն եմ խախտել, բայց դատավորի, որի կարգավիճակն ինձ վրա տարածվում է, ոչ մի էթիկայի նորմի խախտում չկա, որովհետև ես հանրային դաշտում չեմ խոսել։ Խոսել եմ տղամարդ մարդկանց շրջապատում՝ ենթադրելով, որ նրանք տղամարդիկ են։ Դուք էլ կարող է՝ ձեր կնոջ հետ եք մի-երկու բան ավել խոսում։ Ես պնդում եմ, որ այդ ձայնագրությունը բերեն ամբողջական, որպեսզի ենթարկվի փորձաքննության»,- հավելեց Ջհանգիրյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը