copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 16:00 23-06-2022

Ճգնաժամը քաղաքակա՞ն է, թե՞ հումանիտար

Իշխանությունները կարող են ժխտել, որ Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ: Բայց կարո՞ղ են ժխտել, որ չկա հումանիտար ճգնաժամ, արդարադատության ճգնաժամ, կառավարման ճգնաժամ: Կարո՞ղ են ժխտել, որ բևեռացված չէ իշխանությունը և միահեծան չի ղեկավարվում մի կետից, մեկ անձի քմահաճույքների կամակատարություն չէ: Փոխարենն այս ամենը ներկայացվում է որպես ժողովրդավարություն, իսկ Հայաստանը՝ որպես բարեփոխվող ժողովրդավարական երկիր:

Քաղաքակա՞ն, թե՞ հումանիտար ճգնաժամ է, երբ օրը ցերեկով յոթ հոգի է գնդակահարվում, որոնցից երկուսը՝ մահացու, իսկ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածում, թե հրացանի մի կրակոց է եղել: Անշուշտ, առասպելական բարութարճիճ էր, որ կարողացել է յոթ մարմին ճեղքել, երկուսը՝ մահացու: Բացառում է քաղաքական դրդապատճառը, պատգամավորի եղբայր, փոխմարզպետի մորքուրի տղա լինելը: Սովորական կենցաղային բախում. մեկ հրացան, մեկ կրակոց:4

Ժամկետային զինծառայող է զոհվում, իսկ ՊՆ-ն որևէ պարզաբանում չի տալիս: Չի պատասխանում ադրբեջանական կողմին, երբ այդ սպանության առիթով մեր դիրքապահներին է մեղադրում դիվերսիոն հարձակման մեջ: Կարծես սահմանը մեր սահմանը չէ, զինվորը մեր զինվորը չէ, դիվերսիան մեզ հետ կապ չունի: Մենք խաղաղության օրակարգ ենք ձևավորել և հենց դրա մեջ էլ անվրդով ապրում ենք:

Վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջ է վրաերթով սպանում, իսկ արարքը դյուրին սահքով անցնում-գնում է: Վրաերթ անող ոստիկանության սպան երեք օր է կալանավորված մնում ու ազատ արձակվում: Վարչապետի ավտոշարասյունն այդ փողոցով չի անցել, վրաերթ չի եղել, կինը չի մահացել:

Հայաստանում քաղաքական հայացքների, ընդդիմախոս լինելու համար տասնյակ բանտարկյալներ կան: Արդարադատությունը նրանց վերաբերվում է որպես խուլիգանական արարք թույլ տվածների: Քաղաքակա՞ն ճգնաժամ է, թե՞ արդարադատության:

Սակայն քաղաքական ու հումանիտար ճգնաժամից առերևույթ ցայտուն, որ փորձում է դրանք սքողել, ժողովրդավարության բլեֆն է: Այդ բլեֆն անում են Հայաստանի իշխանությունները և ժողովրդավարական համարվող մեծ տերությունները: Իսկ մենք ժողովրդավարության մասին ճիշտ հակառակը գիտեինք և բոլորովին այլ պատկերացում ունեինք այդ մեծ տերությունների մասին՝ որպես ժողովրդական արժեքների իրացնողների ու տարածողների:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել