copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:21 17-03-2022

Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Սենատի նախագահին է ներկայացրել Արցախում հումանիտար ճգնաժամը

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանր մարտի 16-ին հանդիպել է Իսպանիայի Սենատի նախագահ Անդեր Խիլ Գարսիայի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման սկզբում դեսպան Ավետիսյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, կարևորել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը։

Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Սենատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման վտանգը՝ կարևորելով Եվրոպական խորհրդարանի կողմից ընթացիկ տարվա մարտի 10-ին ընդունված՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների ոչնչացման» մասին բանաձևն ու միջազգային հանրության պատշաճ արձագանքը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում