copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:56 20-06-2022

«Ազով» գնդի գերիներին տեղափոխել են «Լեֆորտովո» քննչական մեկուսարան. ՏԱՍՍ

Ուկրաինական «Ազով» գնդի մի քանի հրամանատարների, որոնք գերի էին ընկել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի վրա ռուսական ուժերի կազմակերպած գրոհի ժամանակ, տեղափոխել են Մոսկվայի «Լեֆորտովո» քննչական մեկուսարան, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ՏԱՍՍ-ի տվյալները դեռևս չեն հաստատվել համապատասխան գերատեսչությունների և Ուկրաինայի կողմից։

Որտեղ է գտնվում «Ազով» գնդի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն, դեռևս հայտնի չէ։ Շաբաթ օրը գնդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պրոկոպենկոյի փոխարեն «Ազովը» ժամանակավորապես կղեկավարի մայոր Նիկիտա Նադտոչին։

Կիրակի օրը Կիևում, Անկախության հրապարակում, «Ազովի» մարտիկների հարազատները ակցիա են անցկացրել՝ ի հիշատակ զոհված ուկրաինացի զինվորականների։ Նրանք 55 ուկրաինական դրոշ են տեղադրել նրանց զոհվելու ամսաթվերով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին