copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 10:26 04-01-2026

Մադուրոն տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան։ Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։

Axios պորտալի հաղորդմամբ՝ այդ հաստատությունը քաջածանոթ է իր «հայտնի բանտարկյալներով», որոնց թվում են սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի համախոհ Գիսլեյն Մաքսվելը, ամերիկացի ռեփեր Շոն Կոմբսը (Diddy), մեքսիկացի նարկոբարոն Գուսման Լոերան և այլք:

Հիշեցնենք՝ Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ թմրամիջոցների և ահաբեկչության դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման համար: Ժամեր առաջ ինքնաթիռը, որում գտնվել են Մադուրոն ու նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում: Դրանից հետո նրանք տեղափոխվել են Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության գլխավոր գրասենյակ։

Տեղեկացնենք նաև, որ հունվարի 5-ին ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է գումարվելու Վենեսուելայի հարցով: Նիստ անցկացնելու առաջարկով հանդես է եկել Վենեսուելան: ՌԴ-ն կոչ է արել ազատ արձակել Մադուրոյին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հայտնել էր՝ ԱՄՆ-ը հաջողությամբ լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային. Նիկոլաս Մադուրոն կնոջ հետ միասին գերվել է և դուրս է բերվել երկրից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը