Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:59 20-06-2022

ՊՆ-ի համար զինվորի մահվան լուրը սովորական պարզաբանում է, այն էլ՝ արված միայն աշխատանքային օրերին

Վարդենիսի դիրքերից մեկում ժամկետային զինծառայողի զոհվելու մասին առաջին լուրերից մոտ 48 ժամ անց պաշտպանության նախարարությունից պաշտոնական հայտարարություն չեն տարածել։ Լրատվամիջոցների հետ զրույցում է միայն պաշտպանության նախարարության աշխատակիցը հաստատել լուրը։

Ավելի ուշ oragir.news-ի հետ զրույցում Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանն ասել էր, որ հայկական կողմն ունի մեկ զոհ։ «Հիմա քննություն է գնում, հիմա բաներ կան` ճշտվում են, զոհի ինքնությունը դեռ հայտնի չէ, մի քիչ հետո ավելի պարզ կլինի։ Մնացածը ՊՆ-ի հետ ճշտեք», - ասել էր Խաչատրյանը։

Զոհված զինծառայողը Հրաչ Փիլիպոսյանն է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից։ Զինվորի մահվան մասին լուրերը պաշտպանության նախարարության համար դարձել են շարքային ինչ-որ հայտարարություններ, որոնք ՊՆ-ն տարածում է միայն աշխատանքային օրերին և չի պատրաստվում հանգստյան օրերին մեկնաբանություն կամ հաղորդագրություն տարածել, հաստատել կամ հերքել, պարզաբանել ոչ պաշտոնական տարածված լուրերը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի