Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:43 14-08-2022

Պայթյունի հետևանքով 5-ամյա երեխայի մահվան մասին լուրը չի համապատասխանում իրականությանը․ ԱՆ մամուլի խոսնակ

Հանրության շրջանում խուճապային տրամադրություններ տարածելու միտումով նորանոր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ պայթյունի հետևանքով 5 տարեկան աղջիկ է զոհվել։ Շրջանառվում է նաև տեղեկություն, թե արդեն 2-3 զոհ կա։

Oragir.news-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ արդեն 2 ժամ է՝ երեխայի զոհվելու մասին տեղեկություններ կան, սակայն այդ լուրն իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պայթյունի հետևանքով 2-3 զոհ կա արդեն։

«Ժամը 18։00-ի դրությամբ՝ տվյալները ճշտել եմ, ունենք միայն մեկ զոհ։ Խնդրում եմ՝ հետևել պաշտոնական լրահոսին»։

Հիշեցնենք նաև, որ քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնեցին, որ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել