Հայկական ԶՈւ ստորաբաժանումները ոչնչացրել են թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի երեք գրոհայինների. Ա. Աբովյան
ԲՀԿ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շտապ։ Համաձայն սոցցանցերի թուրք-ադրբեջանական տիրույթում տարածված տեղեկությանը ,հայկական ԶՈւ ստորաբաժանումները գիշերը պատասխան կրակով ոչնչացրել են թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի երեք գրոհայինների։ -Հատուկ նշանակության ջոկատի սպա` կապիտան Յոլչուլզադե Նիզամի Գահիդ օղլու։ - Թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի սպա` մայոր Յուսիֆ Շահիր Մամեդլի օղլու։ - Թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի շարքային գրոհային` Ֆարիդ Սամիր Նասիբով օղլու։ ... Ծանր վիրավորվել է (գտնվում է մահամերձ վիճակում) թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի գրոհային` Բայդաշով Հատեմ Այդեմիր օղլու։ ... Որոշ տվյալներով` բացի վերը նշված կորուստներից թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերը ունեն ավելի շատ կորուստներ։ ... Փառք ու պատիվ մեր հերոս տղերքին։ Հավերժ փառք բոլոր զոհված Հայ հերոսներին»։