copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 19:35 29-09-2025

Նիկոլ&Co դուքյանը խամաճիկային օկուպացիոն ռեժիմ է, որի նպատակը Հայաստանում թուրք-ադրբեջանական շահերի առաջխաղացումն է

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այս օրերին լրանում է Արցախի ռազմաքաղաքական գործիչների գերեվարման 2րդ տարին։

▪️ Բակո Սահակյան
▪️ Արկադի Ղուկասյան
▪️ Լևոն Մնացականյան
▪️ Դավիթ Մանուկյան
▪️ Դավիթ Իշխանյան
▪️ Դավիթ Բաբայան
▪️ Ռուբեն Վարդանյան
▪️ Արայիկ Հարությունյան

Հիշեցնեմ, որ գերեվարելուց հետո ժողովրդի մեջ այն թեզն էին տարածում, թե. «Մինչև հունվարի 1-ը կպահեն, հետո կթողնեն», «Սաղ սարքած ա, սաղ պայմանավորված ա» և այլն, և այլն։

Հիշեցնեմ նաև, որ Հայաստանի, այսպես կոչված, «իշխանությունները» ոչ միայն թշնամու երախում հայտնված այս հայերին վերադարձնելու ուղղությամբ որևէ բան չեն անում, այլև ահավոր նեղվում են, երբ ինչ-որ այլ մարդիկ այս հարցը բարձրացնում են միջազգային հարթակներում։

Սա ևս մեկ ապացույց է, որ Նիկոլ&Co դուքյանն ըստ էության խամաճիկային օկուպացիոն ռեժիմ է, որի նպատակը Հայաստանում առժամանակ թուրք-ադրբեջանական շահերի առաջխաղացումն է։

Նիկոլի իշխանության հենասյուներից մեկն էլ, մեծ հաշվով, հայերիս պատերազմով սպառնալն ու շանտաժ անելն է։ Ալիևը սպառնում է, Նիկոլն էլ այդ վախը վերավաճառում է մեր վրա՝ միաժամանակ ամեն ինչ անելով, որպեսզի Ադրբեջանից պաշտպանվելը գնալով ավելի ու ավելի անհնարին դառնա։

#օկուպացիա հեշթեգը զուտ գրական հնարք չէ, այլ փաստի արձանագրում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ