copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 16:20 16-06-2022

«Մուտքը միայն տղամարդկանց համար». Կանանց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստուհիները դժգոհություն են հայտնել ՀՖՖ-ից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրման 30-ամյակի առթիվ միջոցառում էր կազմակերպել։

Փաստորեն միայն լրագրողները չէ, որ հրավիրված չէին «յուրայինների հանդեսին»։

Կանանց Հայաստանի հավաքականի մի շարք անդամներ՝ Օլյա Օսիպյանը, Նենսի Ավեսյանը, Մարալ Արթինը, Անի Կարապետյանը, Լուսինե Ղազարյանը, Վիկա Ասատրյանը, Օքսաննա Պիզլովան, Լենա Անդրեասյանը facebook-ի իրենց էջերում միևնույն հրապարակումն են տարածել։

Տեքստում մասնավորապես գրված է.

«Ուրախ ենք, որ ՀՖՖ-ն մեծ շուքով նշում է իր հիմնադրման 30 ամյակը: Հրավիրված են ներկայացուցիչներ ՖԻՖԱ-ից և ՈՒԵՖԱ-ից, ներկա են տղամարդկանց ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ և մի շարք այլ ճանաչված հյուրեր, սակայն վիրավորական է մեզ համար արժանանալ նման անտեսման, և կանանց ազգային հավաքականի և ոչ մի ֆուտբոլիստի չհրավիրել այս միջոցառմանը։ Շնորհավորում ենք, պարոնա՛յք»։

Փաստորեն ՀՖՖ-ի «փառահեղ» միջոցառման կարգախոսը եղել է՝ «Մուտքը միայն տղամարդկանց համար»։

Հ.Գ. Լուսանկարում երևում է, որ Արմեն Մելիքբեկյանի կինը բացառություն է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը