copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:38 08-03-2022

Ես ուզում եմ գովեստի խոսքեր ուղղել Հայաստանի կանանց  եւ տղամարդկանց․ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի մարտիության ուղերձը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առթիվ եւ տեսահոլովակ ներկայացրել Facebook-ի իր էջում: «Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մարտահրավերներով լեցուն այս աշխարհում կանայք այսօր ներկայանում են որպես առաջնորդներ։

Պատմության քառուղիներում կանայք պայքարել են անհավասարության, անարդարության ու իրենց ճանապարհին առկա խոչընդոտների դեմ՝ ավելի մեծ հնարավորություններ ապահովելով բոլոր կանանց ու աղջիկների համար»,-ասված է շնորհավորանքում, որտեղ նաեւ կոչ է արվում դիտել դեսպան Թրեյսիի շնորհավորանքը տոնի կապակցությամբ։

«Ցանկացած մարդ ցանկացած վայրում կարող է քայլեր ձեռնարկել կանանց հավասարության եւ հանուն դրական շարժընթացը շարունակելու:

Այսօր շնորհավորելով կանանց միջազգային օրը՝ ես ուզում եմ գենդերային հավասարակշռության ապահովման հարցում ունեցած առաջընթացի համար գովեստի խոսքեր ուղղել Հայաստանի կանանց եւ տղամարդկանց»,-նշել է Թրեյսին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել