copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:53 15-06-2022

Խաղաղության պետք է գնանք, հակառակ ճանապարհը ոչ միայն ԼՂ, այլև ՀՀ կործանմանն է տանում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ՀՀ 2021 թ. պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկումներին իր եզրափակիչ ելույթում ասաց, որ 2021-2022 թվականներին Արցախի բյուջեն հասել է աննխադեպ մեծության, և ՀՀ կառավարության աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության․ «Որ ավելի պարզ լինի՝ ասեմ, որ Արցախի բյուջեն 2019 թվականին եղել է 117,9 մլրդ դրամ, որն ամենաբարձրն է եղել պատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 90-ականներից սկսած։ Իսկ արդեն 2021 թվականին Արցախի բյուջեի եկմտային մասը եղել է 174 մլրդ դրամ, այսինքն ՝ 128 մլրդ դրամը ՀՀ կառավարության վճարած գումարն է։ Հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել, իսկ ընդհանուր առմամբ Արցախի բյուջեն աճել է 48 % -ով։ 2020 -2021 թվականներին 136 միլիարդ դրամի ծրագիր ենք իրականացրել Արցախում»։

Փաշինյանի խոսքով՝ այժմյան ընդդիմությունը, երբ իշխանություն էր, առաջնորդվել է «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով և ռազմավորությամբ։ «Մեր արմատական ընդդիմադիրները հատել են բոլոր սահմանները, ստիպված եմ հիասթափեցնող լուր հայտնել․ այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակացային պատմության ողջ գործընթացի ընթացքում թե ՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և իրենց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և չեն առաջնորդվել Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում սկզբունքով»։

Փաշինյանը հավելեց. «Խաղաղության պետք է գնանք, հակառակ ճանապարհը ոչ միայն ԼՂ, այլև ՀՀ կործանմանն է տանում»։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին