copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:40 11-05-2024

Մեր ճանապարհը տանում է միայն դեպի Եվրամիություն. Վրաստանի վարչապետ

Մեր ճանապարհը տանում է միայն դեպի Եվրամիություն, եւ մեր գլխավոր արտաքին քաղաքական գերակայությունը Եվրամիությանն անդամակցությունն է, հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։

Կոբախիձեի խոսքով՝ կառավարությունը ցանկանում է ստանալ զարգացման եւ բարգավաճման նույնպիսի մակարդակ, ինչպիսին Եվրամիությունում է։

«Այսօր մենք նշում ենք շատ կարեւոր օր՝ Եվրոպայի օրը։ 1950թ. մայիսի 9-ին հիմնվեց Եվրոպական միությունը, երբ ստորագրվեց Շումանի պայմանագիրը, եւ հենց այստեղ է սկսվում Եվրամիության եւ ընդհանուր առմամբ Եվրոպայի զարգացման ոսկե դարը, որը շարունակվում է մոտ 60 տարի։

Հենց այդ պահից այնպիսի արժեքներ, ինչպիսին են օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, սոցիալական պետությունը, անշրջելիորեն հաստատվեցին Եվրոպայում՝ դնելով Եվրոպայում շարունակական խաղաղության հիմքը, ինչը ստեղծել է ամուր երաշխիքներ բարեկեցության մակարդակի մշտական բարձրացման համար Եվրամիությունում եւ ընդհանրապես Եվրոպայում։

Ես հիշում եմ այն երեք տարիները, որոնք անցկացրել եմ Դյուսելդորֆում, Եվրոպայի սրտում։ Հիշում եմ առաջին տպավորություններս, որոնք առաջին ձեռքից ստացա այն ժամանակ եվրոպական մշակույթի որակի եւ բարեկեցության մասին։ Դա շատ մեծ տպավորություն է, եւ մենք ցանկանում ենք հասնել զարգացման եւ բարեկեցության հենց այդ մակարդակին նաեւ Վրաստանում։

Ուստի, բնականաբար, մեր ճանապարհը տանում է միայն դեպի Եվրամիություն, եւ մեր գլխավոր արտաքին քաղաքական գերակայությունը Եվրամիությանն անդամակցությունն է։ Ես համոզված եմ, որ տնտեսական կամ արժեքային խնդիրները, որոնք այսօր կանգնած են Եվրամիության առջեւ, կրում են ժամանակավոր բնույթ, եւ մեր պարտականությունն է մեծ եվրոպացիների առջեւ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը նպաստի Եվրամիության վերածնմանը այն տեսքով, որով նա հիմնվել է 1950թ. մայիսի 9-ին եվրոպացի մեծ գործիչների կողմից, ինչպիսին են Ռոբերտ Շումանը, Ժան Մոնեն, Կոնրադ Ադենաուերը, Ուինսթոն Չերչիլը եւ այլք։ Մենք պետք է գործենք այս պատասխանատվությամբ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում