copy image url
Ավելին 4 տարի առաջ - 13:59 15-06-2022

Դանիան և Կանադան համաձայնագիր են ստորագրել կեսդարյա տարածքային վեճը կարգավորելու համար

Դանիան և Կանադան համաձայնագիր են ստորագրել Հանս կղզու պատկանելության վերաբերյալ տարածքային վեճը լուծելու համար, որը չէր հաջողվում 1973 թվականից, հաղորդել է Դանիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Քենեդու նեղուցում գտնվող Հանս կղզին բաժանված է կանադական Նունավուտի և Գրենլանդիայի միջև, որն ինքնավար տարածք է Դանիայի կազմում»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Օտտավայում Հանս կղզու բաժանման մասին համաձայնագիրը ստորագրել են Դանիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Գրենլանդիայի վարչապետը։ Այսպիսով, Դանիան և Կանադան այսուհետ ցամաքային սահման կունենան։

1․3 քկմ մակերեսով անմարդաբնակ Հանս կղզու տարածքային պատկանելության շուրջ վեճը սկսվել է 1973 թ․-ից, երբ Դանիան և Կանադան բանակցում էին ծովային սահմանի շուրջ։ Արդյունքում կղզու կարգավիճակի վերաբերյալ որոշումը հետաձգվել էր։ Նշվում է, որ վեճի ընթացքում երկրները ոչ միայն կոնֆլիկտային իրավիճակներ չեն ստեղծել, այլև հումորով են վերաբերվել հարցին․ դանիացի զինվորականները կղզի այցելությունների ժամանակ այնտեղ դանիական ակվավիտի շիշ են թողել, իսկ կանադացիները՝ կանադական վիսկիի շիշ և «Բարի գալուստ Կանադա» գրությամբ ցուցանակ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում