copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 14:23 22-12-2025

Դանիան հորդորել է ԱՄՆ-ին հարգել իր տարածքային ամբողջականությունը

Դանիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է, որ բոլորը, այդ թվում և Միացյալ Նահանգները, հարգեն Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականությունը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ բանագնաց է նշանակել Գրենլանդիայի հարցով։

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը կարճ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Գրենդլանդիայի հարցերով հատուկ բանագնացի նշանակումը վկայությունն է դանիական տարածքի նկատմամբ ամերիկյան կողմի շարունակվող հետաքրքրության։

«Այնուամենայնիվ, մենք պնդում ենք, որ բոլորը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, պետք է հարգանք ցուցաբերեն Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ», - հավելել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց է նշանակել Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին։

«Ջեֆը հասկանում է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի մեր ազգային անվտանգության համար և վճռականորեն կպաշտպանի մեր երկրի շահերը»,- գրել էր ԱՄՆ ղեկավարը Truth Social-ում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի