Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:11 15-06-2022

ՌԴ համապատասխան որոշմամբ՝ լրացուցիչ կետ կտեղադրվի Լարսի մաքսակետից քիչ հեռավորության վրա. Սանոսյանը՝ Սուքիասյանին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց 2021 բյուջեի հաշվետվությունը, որից հետո ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարցրեց, թե այժմ շատ է մամուլում հրապարակվում, որ մենք խնդիր ունենք. «Գրվում է հազարավոր մեքենաների մասին, բայց իմ կարծիքով՝ եթե սահմանային մեքենաներ են, ապա դրանք 500-600-ի մոտ են, եթե այդքանը բեռնվեն և բեռնաթափվեն, նշանակում է՝ տարբեր հատվածներում կլինեն, և արդեն հազարավոր մեքենաներ Լարսում կանգնած են, և արդյոք դա ինչքան կտևի, և ինչ վնասներ են կրում»։

Ի պատասխան Սուքիասյանի՝ Սանոսյանն ասաց. «Հաշվի առնելով եղանակային պայմանները, որ հիմա մենք միրգ-բանջարեղենի արտահանման խնդիր ունենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա Սև ծովում նավով բեռների փոխադումը տեղափոխվել է ցամաք, ինչի հետևանքով Լարսում առաջացել է այդ խնդիրը։ Շաբաթ օրը իմ գործընկերները՝ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, շաբաթ օրը եղել են Լարսում և բազմաթիվ քննարկումներ են ունեցել մեր ռուս գործընկերների հետ, և ՌԴ կառավարարության համապատասխան որոշմամբ՝ լրացուցիչ կետ կտեղադրվի գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որը օրվա ընթացքում 170-200 մենքենա կարող է սպասարկել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից