copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:05 12-06-2022

Այն օրը, երբ Հայաստանի իշխանությունները զիջեցին Սև լիճը, համակերպվեցին, որ զիջելու են Երևանը

Ինչպե՞ս են հայրենիքները մատնում, վաճառում ու զիջում, ի վերջո՝ կորցնում: Գուցե ամեն պատմաբան ու քաղաքագետ իր վերլուծությունն ու մոտեցումն ունի, ինքնատիպ եզրահանգումն այս հարցին՝ որպես պատասխան: Բազմաթիվ պատճառներ ու մեղադրանքներ կարող են շարադրել, փիլիսոփայական եզրահանգումներ անել, իմաստուն խոսքեր գրել, որոնք հնարավոր է, ասույթների վերածվեն, և արդեն վստահաբար վերածվել են: Մեղադրեն անհատին, որ սեփական իշխանությունը երկրից շատ էր սիրում, կամ ժողովրդին, որ չկարողացավ երկիրը սիրել իր անձից ավելի՝ չգիտակցելով, որ անձն ու երկիրը նույնանում են ճակատագրական պահին:

Եվ այսպես, այն օրը, երբ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չի անելու, գոհ մնացին և՛ ինքը, և՛ ժողովուրդը: Այդ օրը մեր երկրի ղեկավարը ոչ թե լիճը ետ չբերելու մասին ասաց, այլ այն մասին, որ վաղը Երևանն է հանձնելու: Երբ հռետորական շեշտադրմամբ հայտարարեց, թե ինչ ենք անում մի սար, որի գլխին վեց ամիս ձյուն է նստած: Նա ոչ թե սարի կորստի հետ հաշտվեց, այլ համաձայնեց վաղը կորսվող Սյունիքի հետ: Սա էր նշանակում:

Կուրիլյան կղզիները որքանո՞վ են պետք Ռուսաստանին՝ չգիտենք: Բայց վաղը, եթե Ռուսաստանի նախագահը զիջի այդ կղզիները, ուրեմն հաջորդաբար հանձնելու է Մոսկվան: Սա է տրամաբանությունն ու կյանքի և պատմության փորձը, որ կայացած պետությունները և խելքը գլխին առաջնորդները երբեք չեն զիջում որևէ տարածք կամ մի թիզ հող, եթե անգամ դրանք անպետք են ու ոչ այնքան կարևոր: Բայց բնավ էլ անպետք ու ոչ կարևոր տարածքներ չեն լինում: Կա՛մ անպետք են, կա՛մ կարևոր: Կա՛մ զիջում ես, կա՛մ պահպանում: Զիջումները երբեք էլ մասնակի չեն լինում:

Մենք զիջեցինք լիճը, հետո՝ սարը, հետո՝ Գորիս-Կապան ճանապարհի զգալի մասը, հետո՝ գյուղեր ու հարակից տարածքներ, և այդ շղթան շարունակվում է: Հիմա էլ՝ յոթ գումարած մեկ համայնքները, որ շրջանառության մեջ է: Այդպես անընդհատ ու անվերջ: Կանգ չի առնելու զիջման այդ ընթացքը: Այն օրը, երբ Հայաստանի իշխանությունները զիջեցին Սև լիճը, համակերպվեցին, որ զիջելու են Երևանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ