Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 20:01 16-12-2021

Ինչպես սպիտակ Կարգին Հայկոն դարձավ սեւ՝ նախկին Հայկո

«Հայաստանում կան սեւ ուժեր եւ սպիտակ ուժեր: Մենք սպիտակ ուժերն ենք ու մեր դեմ խաղ չկա»,-այս մասին ոչ հեռավոր 2018թ սեպտեմբերի 2-ին, հայտարարում էր Կարգին Հայկոն,որ ուզում էր սպիտակ երեւալ,թեեւ սպիտակցի չէր ու չէր երգում:

Նա հումորիստ էր, դերասան,բայց որոշել էր Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու լինել:

Քվեաթերթիկում 7-րդ համարի տակ՝ նրան իշխանությունները Երեւանի քաղաքապետ դարձրին,անգամ լռության օրն էին խախտում ՔՊ-ամերձ շրջանակները՝ 7 թիվը խաղարկելով երգերի ու 7-ի «մասնակցությամբ» առածների ու թեւավոր խոսքերի միջոցով: Նիկոլ Փաշինյանն անձամբ էր «քարոզարշավում»,որ Հայկ Մարությանը քաղաքապետ դառնա:

Ավելի վաղ Հայկոն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթին հարցազրույց էր տվել,թե նախարար կամ այլ պաշտոնյա դառնալու հավակնություններ չունի,հոդվածն էլ կիսել էր հետեւյալ մեկնաբանությամբ.«Ի պատասխան շահադիտական ուղեղով մտածողների՝բոլորին ձեր արշինով մի չափեք: Այս ամենը պաշտոնի համար չեմ անում: Ես միշտ եղել եմ եւ կլինեմ ժողովրդի կողքին»:

Այսօր արդեն Կարգին Հայկոն իշխանությունների համար նախկին Հայկո է, իշխանական շրջանակները նրան կասկածում են Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու մեջ,նա այլեւս ընդհանրություններ չի տեսնում իր եւ «թավշիստների» միջեւ,էլ Փաշինյանի հետ ուղղաթիռով Արցախ չի մեկնում:

«Իմ քայլ»-ականները նրան անվստահություն հայտնելու համար բավարար,դեռ մի բան էլ ավելի ձայներ են հավաքել: Հայկոն արդեն առաջվանը չէ, նրան նոր «ուսապարկ» է փոխարինելու: Չգիտեմ հիմա Հայկ Մարությանն ինչ գույն ունի,բայց հաստատ իր դեմ խաղ կար՝ օգտագործեցին ու դեն են նետում:Դա Նիկոլի ձեռագիրն է:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ