Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:02 11-06-2022

Եթե ես մեկ վայրկյան հրաժարվում եմ «ամեն ինչ առջևում է» գաղափարից, համարում եմ այս շարժումը անիմաստ. Շուշան Պետրոսյան

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում են ավանդույթ դարձած բանախոսությունները։ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասաց, որ այնքան է խեղված իրականությունը, այնքան աղտոտեցին մաքուր ապրող մարդկանց, որ անգամ խեղեցին պատերազմի մեր հերոսներին.

«Իրենց ստեղծած սուտ ճշմարտությունը երկար չի կարող տևել, երկար կյանք ունենալ որևէ բացասական բան պարզապես չի կարող։ Անհայրենիք, անծագում, անարժանապատիվ տեսակը չի կարող հարատև լինել, որովհետև Աստված ամենատեսն է, և ոչ ոք չի կարող անպատիժ մնալ, ամեն դեպքում ես այդ հույսով ապրում եմ, քանի որ Աստված մեր վերջին հույսը չէ, այլ՝ միակ։ Մարդիկ կան, ովքեր Արցախի ֆենոմենը չեն հասկանում, ո՞նց կարելի է ունենալ տուն, ոնց չեն գժվում իրենց ծննդավայրի համար։ Ես Երևանում եմ ապրում ու գժվում եմ Երևանի համար։ Եթե ես մեկ վայրկյան հրաժարվում եմ «ամեն ինչ առջևում է» գաղափարից, համարում եմ այս շարժումը անիմաստ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը