copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:11 22-07-2024

Անիմաստ է պատասխանել «ինչ կտա մեր բանակին այս կամ այն զենքը», եթե զենքը գնողների նպատակը բանակը հզորացնելը չէ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամիսներով լրագրողները հարցնում էին, թե ինչ կտան հայկական բանակին ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները, ինչ ուժեղ կողմեր ունեն և այլն... Ինձ ահավոր դժվար է պատասխանել այդ տիպի հարցերին, որովհետև հայկական բանակի գլխավոր ու ամենամեծ խնդիրը այդ բանակին հրամաններ տվողն է և այդ բանակի գեներալներին նշանակողը։

Տեսե՛ք...

Անցյալ տարվա նոյեմբերի կեսերին լուսանկարներ տարածվեցին, թե Հայաստանի համար նախատեսված «Բաստիոնները» հասել են Փոթիի նավահանգիստ։ Մեկ օրից նավահանգստային տերմինալի օպերատոր ընկերությունը հաստատեց, որ մեքենաներն ուղարկվել են Հայաստան։

Նոյեմբերի կեսերից արդեն 8 ամիս է անցել։

8 ամսից «Բաստիոնները» երևում են հայ-ամերիկյան այսպես կոչված «զորավարժություններին»: («Այսպես կոչված» եմ ասում, որովհետև սույն միջոցառման նպատակը հայ խաղաղապահներին ցույցեր ցրել սովորացնելն էր)։

Ինչ ենք տեսնում.

• «Բաստիոնները» նույն քողարկանախշով են, որոնցով Փոթիի նավահանգստում էին, այսինքն չեն ներկվել։

• Մեքենաների վրա դեռ ոչ մի սպառազինություն չկա դրված (խոշոր տրամաչափի գնդացիրներ, հակատանկային կառավարվող հրթիռների արձակման կայաններ, ոչ մի բան)։

• Հակադրոնային ցանցեր դրած չեն։

Այսինքն 8 ամիս այդ մեքենաների վրա արված որևէ գործ չի երևում։ Ու ինձ ինչ-որ բան հուշում է, որ ոչ մի գործ չի էլ արվելու։

Սա վառ օրինակ է, թե ես ինչու չեմ ցանկանում մեկնաբանել նիկոլանց գովազդած գնումները, որովհետև անիմաստ է պատասխանել «ինչ կտա մեր բանակին այս կամ այն զենքը», եթե զենքը գնողների նպատակը բանակը հզորացնելը չէ։

Չզարմանաք, եթե այդ «Բաստիոնները» տեսնեք ոչ թե մարտի դաշտում, այլ Հայաստանի քաղաքներում՝ ցույցեր ցրելիս։

Հող հանձնելու համար գեներալի ուսադիրներ ստացողների հրամանատարության տակ գտնվող բանակից այլ բան սպասելը միամտություն է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի