copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:44 11-06-2022

Գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը սպառվում է. ինչ է սպասվում. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ըստ «Դատախազության մասին» օրենքի 63-րդ հոդվածի՝ մոտ երկու ամսից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունները կդադարեն:
«Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը»,- ասվում է վերոնշյալ հոդվածի 1-ին կետում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ազգային ժողովի որոշմամբ, պաշտոնի է նշանակվել 2016-ի սեպտեմբերի 15-ին: Երեք ամսից, փաստորեն, նրա պաշտոնավարման ժամկետը ավարտվելու է: Դատախազի ընտրության համար ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են թեկնածուներ առաջադրել, որը նախ Ազգային ժողովի համապատասխան՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվի, ապա՝ ԱԺ նիստի ժամանակ: Ժամկետների հստակեցումը խորհրդարանն է կատարում՝ ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից տեղեկացավ, որ դատախազի ընտրության հարց դեռևս չեն քննարկում: Խմբակցությունից զատ, հարցը նաև Պետաիրավական հանձնաժողովի մակարդակում էլ չի քննարկվել: «Ժամկետներին հետևեք, ամեն ինչ կերևա»,- ասացին մեզ:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցություններին, ապա այս պահին նրանց քաղաքական օրակարգը բոլորովին այլ է եւ ոչ խորհրդարանում:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել