copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 14:00 09-06-2022

Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզանից. Խոակին Կապառոս

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվել է Շոտլանդիայի ընտրանուն։

Հանդիպումից հետո կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը.

Խոսելով հանդիպման մասին՝ Կապառոսն ասել է.

«Շատ հեշտ է այդ հանդիպումը ամփոփելը, քանի որ Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզանից։ Մեզ չհերիքեց վստահությունը մեր ուժերի նկատմամբ, երբ գնդակը մեզ մոտ էր։ Շոտլանդիայի հավաքականը շատ ուժեղ է ֆիզիկապես։ Մենք պետք է հետևություններ անենք սրանից և պատրաստվենք հաջորդ հանդիպմանը»։

- Շոտլանդիայի հավաքականի խաղի հատկապես ո ՞ր բաղադրիչներն ու ո ՞ր ֆուտբոլիստները, մասնավորապես, զարմացրին կամ տպավորեցին Ձեզ։

- Նախ կնշեի Ֆիզպատրաստության մակարդակը։ Անհատական պայքարների պարագայում ևս այս թիմը շատ մեծ շանսեր ունի հաղթող դուրս գալու։ Բացի այդ նրանք շատ լավ են գործում ստանդարտ իրավիճակներում, ունեն ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են լավ իրացնել այդ ստանդարտները։

- Դուք հիմա արդեն խաղացել եք ինչպես Իռլանդիայի, այնպես էլ Շոտլանդիայի հավաքականների դեմ։ Արդյո ՞ք կարող եք համեմատել այս 2 թիմերը։

- Այս 2 թիմերը բավականին նման որակներ ունեն, հատկապես ֆիզպատրաստության մակարդակը, որը բնորոշ է այս բրիտանական թիմերին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով