copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:58 05-06-2022

Արևմուտքը սկսել է ընդունել ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխման վերաբերյալ Թուրքիայի գաղափարը. Էրդողան  

Արևմուտքի երկրները սկսել են համաձայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին թուրքական գաղափարին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում։

«ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխման վերաբերյալ առաջարկը, որը մենք երկար տարիներ առաջ ենք քաշում, բարեհաջող է թվում: Աշխարհում ավելի քան հինգ երկրներ են (Անվտանգության խորհրդի անդամ երկրներ): Այժմ նրանք իրենք են սկսել խոսել այդ մասին: Նրանք ասում են, որ պետք է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Նրանք հանգում են այն բանին, ինչի մասին մենք ենք խոսում»,- ասել է պետության ղեկավարը։

Թուրքիայի իշխանությունները երկար տարիներ ակտիվորեն հանդես են գալիս ՄԱԿ-ի համակարգի բարեփոխման օգտին։ Նման կոչերը վերջին շրջանում հաճախակիացել են՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ