copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:20 15-12-2021

ԵՄ-ն հայտարարել է Շենգենյան գոտու բարեփոխման մասին

Եվրահանձնաժողովը նախաձեռնել է բարեփոխել Շենգենյան գոտին՝ ուժեղացնել ընդհանուր սահմանների պաշտպանությունը՝ պահպանելով ներսում ազատ տեղաշարժը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բարեփոխումների մասին սկսել են խոսել անցած աշնանը և այժմ էլ, համավարակի և Լեհաստանի ու Բելառուսի սահմանին առաջացած ճգնաժամի ֆոնին, այն չի կորցրել արդիականությունը։

«Առաջարկվող փոփոխություններն ուղղված են ԵՄ-ի ներսում համակարգման ամրապնդմանը, դրանք նաև պետություններին հնարավորություն կտան ԵՄ ընդհանուր արտաքին սահմանների, ինչպես նաև Շենգենյան գոտու ներքին սահմանների կառավարման բարդություններին դիմակայելու բարելավված գործիքներ ստանալ»,- ասվում է ԵՀ հայտարարության մեջ:

Անօրինական ներգաղթյալների հետ կապված նոր ճգնաժամի առաջացման դեպքում հանձնաժողովն առաջարկում է կրճատել գործող անցակետերի թիվը, ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության միջոցները և փախստականների ապաստանի վերաբերյալ դիմումները դիտարկել հենց սահմանային տարածքում։

Ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնի խոսքով, այս սահմանափակումները ծայրահեղ միջոց են լինելու և կներդրվեն «իրավիճակի ընդհանուր գնահատումից հետո և միայն անհրաժեշտ ժամանակահատվածի համար»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ