copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:13 06-03-2023

Թուրքիայի ընդդիմությունը նախագահի միասնական թեկնածու է առաջադրել

Թուրքիայում այսօր կայացել է ընդդիմադիր վեց կուսակցություններից կազմված Ազգ դաշինքի հերթական հանդիպումը,որի ընթացքում որոշում է կայացվել առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի միասնական թեկնածու առաջադրել հիմնական ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական GazeteDuvar պարբերականը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի երկրորդ ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, ով ավելի վաղ լքել էր դաշինքը, Ստամբուլի և Անկարայի քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուի և Մանսուր Յավաշի հետ կայացած հանդիպումից հետո որոշում է կայացրել մասնակցել հանդիպմանը։

Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները հանդիպման արդյունքներով տասներկու կետից բաղկացած ճանապարհային քարտեզ են ընդունել։ Դաշինքը նախատեսում է իշխանության գալու պարագայում կարճ ժամկետներում սահմանադրական բարեփոխումներ իրականացնել և անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին։

Ճանապարհային քարտեզի համաձայն` անցումային շրջանում դաշինքի անդամ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները կնշանակվեն Թուրքիայի փոխնախագահի պաշտոնում։ Ապագա կառավարության կազմում նախարարական պորտֆելները կբաշխվեն դաշինքի անդամ կուսակցությունների միջև` համաձայն խորհրդարանական ընտրություններում իրենց ստացած մանդատների թվի։ Թուրքիայի նախագահը կառավարության անդամ նախարարներին պաշտոնից կարող է ազատել` խորհրդակցելով վերջիններս կուսակցությունների ղեկավարների հետ։

Բացի այդ Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշի, ովքեր ընտրություններում Էրդողանին հաղթելու ամենաբարձր շանսեր ունեին, ընտրություններում Քըլըչդարօղլուի հաջողության պարագայում կնշանակվեն Թուրքիայի փոխնախագահի պաշտոնում։

Նշենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար բավականին թույլ մրցակից է, և Էրդողանը մեծ հավանականությամբ կկարողանա հաղթել նրան։ Եթե ընդդիմությունն առաջադրել Էքրեմ Իմամօղլուի, կամ Մանսուր Յավաշի թեկնածությունը, ապա վերջիններս ավելի մեծ շանսեր կունենային գործող նախագահին հաղթելու համար։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»

Ձեզ գուցե հետաքրքրի