copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:09 04-06-2022

Հատուկ ջոկատայինները մտել էին ժողովրդի մեջ՝ ինչ-որ վրեժ լուծելու․ Իշխան Սաղաթելյան

Այսօր բողոքի ակցիաների օրվա ավարտին Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ցուցարարների նկատմամբ հատուկ միջոց կիրառվեց, ինչ կասի այս մասին, ասաց․

«Հատուկ միջոց կիրառեցին այն ժամանակ, երբ ընդամենը ասում էինք՝ բացեք փողոցը։ Մենք ոչ շենք ենք մտել, ոչ ինչ-որ մեկին նեղություն ենք տվել, ասել ենք՝ բացեք ճանապարհը, մենք գնում ենք, ինչի եք փակում։ Ես ամեն իմ ելույթից առաջ ասել եմ՝ ով փորձ անի պետական շենք մտնել, մեր հետ կապ չունի։ Մենք միշտ ասել ենք՝ այդ շենքում իշխանություն չկա։ Դեպքեր են եղել, որ եղել են մարդիկ, մենք արագ նրանց հեռացրել ենք։ Իրենք տեսան, որ պայքարը չի մարում, թափ է հավաքում, 40 օր ժողովուրդը հետևողականորեն, հաշվարկված պայքարը կազմակերպում է, հետևաբար արդեն սկսեցի։ Արդեն 2 օր է, մտածում էին՝ վրանները ցրենք, սրան բռնենք, ուժ կիրառենք, սրան բռնենք, ինչ կարանք անենք, որ կասեցնենք պայքարը։ Ասեցին՝ եկեք ջարդենք, թող գնան տուն։ Ինքը ասում էր՝ ես ուժ չեմ կիրառում, ժողովրդավար եմ, բայց տակից ջարդում էր, խուզարկություններ, ձերբակալություններ, բերման ենթարկել՝ ումը ոնց կարար։ Մենք վերջերս զգացել էինք, որ մեր շարքերում հայտնվում էին մարդիկ, որ մեր հետ կապ չունեին, փորձում էինք արագ մեկուսացնել, բայց այսօրվա դեպքը, այն այլանդակությունը, որ իրենք արել են, վայրագություններ էին։ Իմ տպավորությամբ՝ հատուկ ջոկատայինները մտել էին ժողովրդի մեջ՝ թշնամական տրամադրված ինչ-որ վրեժ լուծելու։ Ուրիշ բացատրություն այս ամենին չկա»,- ասաց Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի