copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 21:37 22-01-2026

Իրանում տեղի ունեցածը թշնամիների նողկալի փորձն էր՝ վրեժ լուծելու 12-օրյա պատերազմում պարտության համար. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրում վերջերս տեղի ունեցած անկարգությունները որակել է որպես Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից 2025 թվականի հունիսի 12-օրյա պատերազմում Իսլամական Հանրապետության կրած պարտության համար վրեժ լուծելու փորձ։

«Ամերիկա-սիոնիստական ​​(նկատի ունենալով Միացյալ Նահանգներին և Իսրայելին – խմբ.) դավադրությունը 1404 թվականի դեյ ամսվա (համապատասխանում է Գրիգորյան օրացույցով 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 20-ը ընկած ժամանակահատվածին – խմբ.) Իրանի թշնամիների կողմից նողկալի փորձ էր վրեժ լուծելու 12-օրյա պատերազմում իրենց պարտության համար», – ազգին ուղղված իր ուղերձում ասել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահը երկրում վերջին իրադարձությունները, որոնք խլել են մոտ 2500 իրանցիների կյանք, անվանել է «դժվար փորձություն», որի միջով «Իրանը անցել է, ինչպես մյուս փորձությունները»։

Փեզեշքիանն ընդգծել է, որ կառավարությունն իրեն պատասխանատու է համարում անկարգություններից տուժած բոլորի առջև և խոստացել է տրամադրել բոլոր հնարավոր աջակցությունը՝ բոլոր վնասները փոխհատուցելու համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից