copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:56 03-06-2022

Ռուսաստանի հետ պատերազմի 100-րդ օրը Զելենսկին հրապարակել է տեսանյութ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է տեսանյութ, որը նկարահանվել է Բանկովա փողոցում գտնվող Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ։ Նրա հետ միասին տեսանյութում հայտնվել են վարչապետ Դենիս Շմիգալը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Զելենսկին իր տեսաուղերձում ընդգծել է, որ բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ ինքը, ինչպես նախկինում, շարունակում են աշխատել Կիևից։ Հավանաբար տեսանյութը նա ձայնագրել է պատերազմի երկրորդ օրը։ Այն հայտնվել է անմիջապես այն բանից հետո, երբ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահը իբր փախել է Լեհաստան։

«Մեր թիմը շատ ավելի մեծ է: Այստեղ են Ուկրաինայի զինված ուժերը: Այստեղ է մեր պետության ժողովուրդը: Պաշտպանում ենք Ուկրաինան արդեն 100 օր: Հաղթանակը մերն է: Փառք Ուկրաինային»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ