Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 08-05-2023

Զելենսկին առաջարկում է Հաղթանակի օրը տոնել մայիսի 8-ին, իսկ մայիսի 9-ը դարձրել է Եվրոպայի օր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշմամբ՝ Ուկրաինայում Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած Հաղթանակի օրը կտոնեն մայիսի 8-ին, իսկ մայիսի 9-ին կնշվի Եվրոպայի օրը։ Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, այս մասին Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ժողովրդին ուղղված տեսաուղերձում, իսկ համապատասխան որոշումը հրապարակվել է Ուկրաինայի նախագահականի պաշտոնական կայքում։

Զելենսկին միևնույն ժամանակ օրինագիծ է ներկայացրել Գերագույն Ռադա, որով առաջարկվում է մայիսի 8-ը դարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի եւ հիշատակի օր: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Վերմախտի անվերապահ կապիտուլյացիայի ակտն ուժի մեջ է մտել հենց մայիսի 8-ին։

Վերջինս շեշտել է, որ Ուկրաինան երբեք չի մոռանա իր ժողովրդի ներդրումը նացիզմի դեմ տարած հաղթանակի գործում և թույլ չի տա ստել, որ հաղթանակը կարող էր կայանալ նաև առանց որևէ երկրի կամ ժողովրդի մասնակցության:

«Շատ տարիներ առաջ մեր մայրցամաքում ավանդույթ է հաստատվել մայիսի 9-ին նշել Եվրոպայի օրը՝ տոնելու ձեռք բերված խաղաղությունն ու միասնությունը։ Եվ ճիշտ կլինի Եվրոպայի օրը նշել ողջ ազատ Եվրոպայի հետ միասին։ Այսօր ես ստորագրեցի համապատասխան հրամանագիրը, և ամեն տարի վաղվանից՝ մայիսի 9-ից, մենք հարգելու ենք մեր պատմական միասնությունը՝ բոլոր եվրոպացիների միասնությունը, ովքեր ոչնչացրեցին նացիզմը և կհաղթեն ռաշիզմին»,- եզրափակել է նա։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել