copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:30 02-06-2022

Քյարամյանը հավաքել է Արսենի դոշերը ու ասել է՝ արա՛, նենց չանես, որ ամեն ինչ պատմեմ․ մանրամասներ ՔԿ նախագահի և զոհված զինծառայողների հանդիպումից

Ինչպես հայտնել ենք, երեկ զոհված զինծառայողների մայրերը հավաքվել էին Քննչական կոմիտեի մոտ և պահանջում էին պատասխանել իրենց՝ 5 օր առաջ Քննչական կոմիտեին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը։ Մայրերը գտնում են, որ Քննչական կոմիտեն չպետք է զբաղվի իրենց ներկայացրած հաղորդմամբ և պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Անձնական զրույցում նրանք նաև նշում էին, որ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն իրեն անվայել է պահել նախորդ հանդիպմանը, և ակնկալում էին, որ այսօր, երբ կիջնի իրենց հետ հանդիպման, նաև նախորդ հանդիպման ընթացքում անվայել պահվածքի համար ներողություն կխնդրի։

Oragir.news-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ այդ հանդիպումից։ Մասնավորապես, նախորդ հանդիպմանը Քյարամյանը վեճի է բռնվել հանդիպման եկած «Հույսի ճրագ» ՀԿ հիմնադիր Արսեն Ղուկասյանի հետ։

Հանդիպմանը մասնակից ծնողներից մեկը մեզ պատմեց, որ «Քյարամյանի հավաքել է Արսենի դոշերը ու ասել է՝ արա՛, նենց չանես, որ ամեն ինչ պատմեմ ծնողների ներկայությամբ։ Արսենը պատասխանել է, թե բա ի՞նչ կա ասելու, ասա, տեսնեմ՝ ինչ ես ասելու։ Քյարամյանն էլ, թե բա՝ ժամանակը կգա, կասեմ՝ ով ով է»։

Ծնողներին բարկացրել էր Քյարամյանի պահվածքը, նրանք պնդում էին, որ Հայաստանում, իհարկե, չկա որևէ գերատեսչություն, որին կարող են վստահել, բայց Քյարամյանի ղեկավարած ՔԿ-ն, միանշանակ, չի կարող քննել իրենք բողոքը, հատկապես, որ պատերազմի օրերին նա ԱԱԾ տնօրեն էր։

Նրանցից մեկը պատմեց, որ հանդիպման ընթացքում հարցրել է Քյարամյանին․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդա՞մ ես, ինչի՞ չես անդամակցում, ի՞նչ կապ ունի՝ օրենքը թույլ տալիս է, չի տալիս, դա ձեր համար խնդիր չի, չէ՞»։

Չնայած դրան՝ շատերի մոտ մտահոգություններ են առաջացել։ Նրանցից մեկը պատմեց, որ այդ մտահոգություններն այնքան էլ նոր չեն։ «Արսենն իր ՀԿ-ի համար սենյակ է վերցրել Բաբայան 6 հասցեում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքում։ Դե եկեք մենք էլ դիմենք ՊՆ-ին, քննչականին, ասենք՝ մեզ էլ մի սենյակ տվեք՝ ՀԿ ենք բացում․ կտա՞ն, հազիվ թե։ Արսենին հաջողվել է ստանալ այդ սենյակը, ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս»։

Մենք փորձեցինք դեպքի առնչությամբ մեկնաբանություն ստանալ նաև Արսեն Ղուկասյանից, բայց նրա հեռախոսահամարն անջատված էր։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg