copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:08 10-05-2024

Նիկոլ, էշություններ չանես, մեկ ա, գնալու ես, օգտվի էս խաղաղ հնարավորությունից․ Վիոլետ Գրիգորյան

Բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բագրատ սրբազանի շնորհիվ առաջացել ա գուցե վերջին շանսը խաղաղ, առանց վտանգավոր ցնցումների երկիրն էս աղետալի վիճակից հանելու։ Հետո, վայ թե, նման հնարավորություն չլինի։ Նիկոլը, մեկ ա, գնալու ա, բայց երանի՝ առանց երկիրը ավերակ սարքելու։

Սրբազանը փակում ա ատելության ու թշնամանքի կափարիչը, ուղղորդում դեպի հաշտություն բզկտված հանրության տարբեր շերտերի միջև, բայց եթե հանգուցալուծում չլինի, վաղ, թե ուշ եռացող կաթսան գմփալու ա։ Իսկ կաթսան եռման վիճակի հասցրել ա էս իշխանությունը։

Էսօր էդ դրական էներգիայի, արժանապատվության վերականգնման ուրախությունն էր թևածում հրապարակում։ Ուրախություն- էս բառով են բնութագրում շատերը շարժումը։ Ու ես դա տեսա վերջին տարիների սարսափելի մղձավանջներից հետո առաջին անգամ։

Կեցության էնէնէն հիմնային ատրիբուտների ոգեկոչումը, պարզվեց, մոգական ուժ ունի։ Լեփ-լեցուն հրապարակին ի տես՝ նենց սիրուն էին ուրախացել հատկապես ջահել խելացիները, որոնցից մի քանիսի հետ զրուցեցի։

Հա, մի բեռնատար մխրճվեց բազմության մեջ, թափքը բարձրացրեց ու եսիմ ինչ լցրեց գետնին։ Ասում էին՝ սալյարկա էր, չիմացա։

Նիկոլ, էշություններ չանես, մեկ ա, գնալու ես, օգտվի էս խաղաղ հնարավորությունից, բեռնատարներդ հանի, կրակի հետ մի խաղա»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ