copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:42 01-06-2022

Չեչնիայի իշխանությունները կրկին հայտարարել են դեպի Վրաստան ճանապարհի կառուցման անհրաժեշտության մասին

Չեչնիայի Հանրապետության իշխանությունները կրկին հայտարարել են դեպի Վրաստան ճանապարհի կառուցման անհրաժեշտության մասին։

«Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի Դաշնությունում ընդհանուր առմամբ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։ Ուստի Գրոզնի-Շատոյ-Իտում-Կալի-Շաթիլի ճանապարհի կառուցումը Չեչնիայի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունի»,- հայտարարել է Չեչնիայի էկոնոմիկայի, տարածքային զարգացման և առևտրի նախարար Ռուստամ Շապտուկաևը:

Նրա խոսքով՝ Չեչնիայի կառավարությունը բազմիցս դիմել է դաշնային կենտրոնին՝ այդ հարցով համապատասխան նամակներով։ Շապտուկաևն ասում է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «այդ հարցը հատուկ հսկողության տակ է պահում»։

«Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հանձնարարությամբ այս հարցը ճանաչվել է որպես առաջնահերթություն։ Այսօրվա դրությամբ Չեչնիայի Հանրապետության կառավարության կողմից աշխատանքի կատարումը հիմնավորվել է այս ավտոճանապարհի կառուցման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային հանգույցի ընդլայնմանը` ներառելով այնպիսի խոշոր հանգույց, ինչպիսին է Իտում-Կալի-Շաթիլի երթուղին»,- հավելել է Շապտուկաևը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել