copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:59 22-01-2022

Չեչնիայի նախկին դատավորը հայտարարել է, որ Կադիրովն անձամբ է խոշտանգել իր որդուն

Չեչնիայի Գերագույն դատարանի նախկին դատավոր Սայդի Յանգուլբաևը Znak.com-ի հետ զրույցում ասել է, որ իր որդին՝ Իբրահիմը, 2015թ.-ին խոշտանգումների է ենթարկվել հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի նստավայրում։

Նախկին դատավորը պատմել է, որ Գրոզնիում իր բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահները ծեծի են ենթարկել իրեն և իր որդիներին՝ Իբրահիմին և Աբուբաքարին։ Նրա խոսքով՝ Իբրահիմին այնուհետև տեղափոխել են նախագահական նստավայր։

«Սկզբում ինձ ու Աբուբաքարին նույնպես տարան այնտեղ։ Նրանք մեր ներկայությամբ սկսեցին ծեծել Իբրահիմին: Աբուբաքարը փորձում էր մարմնով ծածկել Իբրահիմին, և նրան նույնպես սկսեցին ծեծել։ Հետո արդեն ես չդիմացա, հարձակվեցի նրանց վրա։ Ռամզանին ասում եմ. «Ի՞նչ եք անում ընդհանրապես»,- պատմել է նախկին դատավորը։

Նա հավելել է, որ Կադիրովը մասնակցել է Իբրահիմի ծեծին՝ հարվածներ հասցնելով նրա պարանոցին։

Այնուհետև Իբրահիմի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածով՝ «Ատելություն կամ թշնամանք հրահրելը, մարդկային արժանապատվությունը նվաստացնելը» և նրան մեկուկես տարի ժամկետով տեղափոխել են քննչական մեկուսարան։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում