copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:30 01-06-2022

Առանց 5 տարի ժամկետով վավեր անձնագրի՝ անձը դիվանագիտական անձնագիր չի կարող ստանալ. Վլադիմիր Վարդանյան

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակն է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նախագծի հիմնական զեկուցող Վարդանյանի խոսքով՝ դիվանագիտական ծառայությունը ավանդական ծառայություններից է, որի մի մասը գալիս է միջազգային կոնվենցիաներից, իսկ մյուս մասը դեռևս շարունակվում է կարգավորվել սովետական միջազգային իրավական մակարդակով։

«Այդուհանդերձ, միջազգային առումով կարգավորումները նախատեսված են միջազգային աղբյուրներում։ Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, այդ թվում՝ ծառայության անցնելու եւ ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու կարգերը, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց կարգավիճակը, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքները, ինչպես նաեւ կարգավորվում են դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ»։

Վարդանյանի խոսքով՝ սույն օրենքը կարգավորում է արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության կազմակերպման, պաշտոնների դասակարգման եւ համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, իրավական վիճակի, պաշտոնից ազատման եւ ծառայության դադարեցման, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ։

«Շատ դեպքերում քաղծառայողները չեն կարողոնում դիվանագիտության ծառայության սպեցիֆիկան հասկանալ, իսկ շատ դեպքերում նույնիսկ հմուտ դիվանագետները չեն կարողանում անդրադառնալ հմուտ դիվանագիտության առանձնահատկություններին։ 21 տարի է անցել օրենքի ընդունումից հետո. պետք է ամեն բան հստակեցնել»։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին