Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:15 01-06-2022

Մեր միակ սխալն այն է, որ մեր տղաներին այսպես ենք դաստիատակել և տվել ենք հանուն հայրենիքի. զոհված զինծառայողի ծնող

«Մենք հինգ օր առաջ ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել, այսօր լրանում է վերջնաժամկետը, եկել ենք մամաներով, որ Քյարամյանը իջնի և բավարարի մեր միջնորդությունը։ Մենք ուզում ենք, որ գործը տեղափոխվի, մենք չենք հավատում նրանց»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինածառայողներից մեկի ծնողը։

Մեկ այլ ծնող էլ հավելեց. «Բոլորիս էլ հայտնի է, որ բոլոր ատյանների ծառայում են օրվա իշխանություններին։ Արդեն տևական ժամանակ է՝ ծնողներին, այրիներին տանում են այս ատյանից այն ատյանը ու իրենց գործով զբաղվելու փոխարեն փորփրում են ծնողների անցյալը, իրենց կեղտոտ լրատվականներով փորձում են մրոտել»։

«Ուզում են փորփրեն, թե տարիներ առաջ ով ինչ ունի արած։ Ժողովո՛ւրդ, դուք ոչ մի բան էլ չեք գտնի, մեր միակ սխալն այն է, որ մեր տղաներին այսպես ենք դաստիատակել և տվել ենք հանուն հայրենիքի», - ասաց մեկ այլ ծնող։

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեում դիմաց ՝ պահանջելով հանդիպում Արգիշտի Քյարամյանի հետ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել