copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:17 31-05-2022

Որ նախարարության աշխատակիցներն էին ակտիվ աջակցում ցուցարարներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ դիմադրության շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ լուրջ բախումներ եղան։ Մի շարք քաղաքացիներ հայտնվեցին ոստիկանության բաժանմունքներում, ոմանք՝ հիվանդանոցում։ Ցուցարարները պահանջում էին ներս թողնել ընդդիմադիր պատգամավորներին, որ նրանք հանդիպեն նախարարների հետ եւ հարց ուղղեն՝ կո՞ղմ են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Հանդիպում չեղավ, եւ այդ հարցի պատասխանը լսել չհաջողվեց։
Փոխարենը նախարարությունների աշխատակիցներն աջակցություն հայտնեցին ցուցարարներին՝ պատշգամբներից Արցախի եւ ՀՀ պետական դրոշներ ծածանելով, պատուհաններից ցուցարարներին ջուր փոխանցելով եւ թռուցիկներ նետելով, որոնց վրա գրված էր՝ «Ոստիկան, մարդ եղիր», եւ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Որքանով հասկացանք՝ ակտիվ էին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, որոնք հետեւում էին, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում իրենց նախկին նախարարի՝ Աղվան Վարդանյանի նկատմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել