Ներքին 4 տարի առաջ - 12:50 29-05-2022

Վարչապետի կինը Հայաստանում շահեր ունեցող հայ գործարարներից հերթական դրամահավաքը կսկսի. Է. Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երբ կոռուպցիան ու թալանը ձեռք են բերում միջազգային մասշտաբներ
«Բաց և հրապարակային» գործող կառավարությունը դեռևս ոչ մի պարզաբանում չի տվել, թե ի՞նչ նպատակով, ու՞մ հաշվին, ու՞մ ուղեկցությամբ, քանի՞ օրով և ծախսերի ի՞նչ ընդհանուր գումարով է Շվեյցարիա մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրող կինը՝ Աննա Հակոբյանը, որի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը ռեստորաններից են։

Երբ հրապարակվի գործուղման ծախսերի ընդհանուր գումարը և այն բաժանվի 200․000 դրամի վրա (զոհված զինծառայողների ընտանիքներին ամսեկան վճարվող գումար), ապա հեշտությամբ հնարավոր կլինի հաշվել, թե քանի զոհված զինվորի արյուն է դրված եղել նրա սեղանին։

Հ․Գ․ Ռուսաստանցի մեդիա մագնատ Արամ Գաբրելյանովն թելեգրամյան ալիքում գրում է. «Դավոսի համաժողովին իբրև մասնակցող Փաշինյանի տիկնոջը նկատել են Ցյուրիխի Private banking Julius Baer բաժնում։ Նրա շրջապատում ասում են, որ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել իր անունով։

Տեղեկություններ կան, որ վարչապետի կինը Հայաստանում շահեր ունեցող հայ գործարարներից հերթական դրամահավաքը կսկսի, որպեսզի իր և իր տխրահռչակ հիմնադրամի հաշիվները համալրի։
Ի դեպ, Աննա Հակոբյանին Շվեյցարիայում ուղեկցում է հսկայական շքախումբ եւ երեք զինված թիկնապահ»,- գրում է Արամ Գաբրիելյանովը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ