copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:08 21-05-2025

Զովունու դպրոցում դրամահավաքը շարունակվում է. Անուշ Զուրաբյան

«Խնդիրը իմ կողմից բարձրաձայնելուց հետո դրամահավաքները Զովունիի դպրոցում չեն դադարեցվել, ավելին՝ ինձ տեղեկություններ են հասել այն մասին, որ կրկին գումար են հավաքում աշակերտներից, այս անգամ տարեվերջյան նվեր անելու համար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Զովունի գյուղի Ռուբիկ Բաղդասարյանի անվան դպրոցի նախկին աշակերտներից մեկի մայրը՝ Անուշ Զուրաբյանը։

Նշենք, որ Oragir.News-ը մայիսի 16-ին հյուրընկալել էր Անուշ Զուրաբյանին, ով ահազանգել էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ռուբիկ Բաղդասարյանի անվան դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանի և դպրոցի անձնակազմի կողմից 8-րդ դասարանում սովորող իր երեխայի նվաստացման և հոգեբանական ճնշումների վերաբերյալ։

Զուրաբյանի խոսքով՝ երեխաներից 3000 դրամ են հավաքում ծաղիկներ գնելու համար, բայց, ըստ նրա, այդ դասարանում 25 աշակերտ կա, և նման խոշոր գումար հավաքելը ուղղակի անմարդկային է:

«Թող ծաղիկի փող հավաքեն, բայց ոչ նվեր քարտերի։ Մի քանիսը ասել են՝ ով էլ դեմ լինի, մենք հավաքելու ենք գումարը, ես անգամ ձայնագրություններ ունեմ։ Տնօրենը շոկի մեջ է ընկել իմ խոսելուց և տիրապետած ինֆորմացիայից, ասում են՝ նույնիսկ լացել է»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ