Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:28 28-05-2022

Դեսպանները մրցում են միմյանց հետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո Ռուսաստան-Արեւմուտք մրցակցությունն առավել սրվել է: Դա հատկապես արտահայտվում է դեսպանների ակտիվությամբ, որոնք իրար հերթ չտալով հայտարարություններ են անում, այցելում Փաշինյանին, մասնակցում ինչ որ միջոցառումների։ Ինչպես տեղեկացրել էինք, Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից հետո օրերս Սյունիք էին մեկնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Սյունիք այցելությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է շտապել թե ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, և թե ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաեւ ՀՀ-ում ֆրանսիայի դեսպանԱնն Լույոն, ինչի մասին հաղորդեցին կառավարությունից։


Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժային կենտրոնների միջեւ լարախաղացությամբ է զբաղված, եւ փորձում է հավասարակշռել բոլոր կողմերի հետ փոխհարաբերությունները։ Սակայն դատելով կողմերի հրապարակային հայտարարություններից, Մոսկվան, ինչպես ասում են, արցունքներին չի հավատում եւ օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը դիվանագիտական լեզվով դեղին քարտ էր Փաշինյանին, որ խաղեր չտա ԵՄ-ի հետ․ «Մենք տեսնում ենք բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացների մեջ մխրճվելու՝ ԵՄ համառ փորձերը»- օրերս հայտարարեց Զախարովան»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել