copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:19 26-05-2022

22-ամյա բրիտանուհին ձեռնափայտով է քայլում 13 կգ քաշ ունեցող կրծքի պատճառով

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Անջի Չալքը բողոքել է, որ իր կրծքի պատճառով, որը կշռում է 13 կգ, չի կարողանում նորմալ ապրել։ Նրա պատմությունը պատմել է The Sun-ը։

Ուելսի 22-ամյա բնակչուհին խոստովանել է, որ կրծքի 11-րդ չափի պատճառով վախենում է «մշտապես հաշմանդամ մնալուց»։ Նա ցանկանում է կրծքագեղձի փոքրացման վիրահատություն անել, սակայն նրա ապահովագրական ընկերությունը հրաժարվում է վճարել վիրաբուժական միջամտության համար: Մասնագետների կարծիքով, նա պետք է նախ նիհարի։

Բրիտանուհին ստիպված է լինում մի քանի ամիսը մեկ նոր կրծկալներ գնել, քանի որ դրանց ամրակները կոտրվում են։ Նա կրծկալները պատվիրում է Լեհաստանից, իսկ ամենաէժանը 100 դոլար է։ Ըստ Անջի Չալքի՝ ինքը ստիպված է եղել կրծկալ կրել 7 տարեկանից, իսկ 13 տարեկանում նրա կրծքի չափն ութերորդն էր։ Աղջիկը նույնիսկ այդ ժամանակ բժիշկներին խնդրել է վիրահատություն անել, սակայն նրանք հրաժարվել են՝ ամեն անգամ խորհուրդ տալով պարզապես նիհարել: «Բժիշկները տարիներ շարունակ հետևել են, թե ինչպես եմ փորձում նիհարել, ինչու չեմ կարողանում անել դա, և ես կարծում եմ, որ պատճառներից մեկն այն է, որ չեմ կարողանում մարզվել»,- ասել է բրիտանուհին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը