copy image url
Ավելին 4 տարի առաջ - 15:41 20-10-2021

Եղիսաբեթ II-ը չեղարկել է ուղևորությունը Հյուսիսային Իռլանդիա ՝ հանրությանը ձեռնափայտով ներկայանալուց հետո

Բժիշկների խորհրդով, Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհի Եղիսաբեթ II- ը հրաժարվել է մեկնել Հյուսիսային Իռլանդիա և «դժկամությամբ համաձայնվել է հանգստանալ հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում»: Այս մասին հայտնում է Daily Mail- ը՝ Բուքինգհեմյան պալատին հղումով:

«Նորին գերազանցությունը լավ տրամադրություն ունի, բայց հիասթափված է, որ չի կարողանա այցելել Հյուսիսային Իռլանդիա, որտեղ այսօր և վաղը (հոկտեմբերի 20-21) մի շարք միջոցառումներ պետք է անցկացներ»,-ասել է թագավորական պալատի խոսնակը:

Նշվում է, որ տվյալ որոշումը կապ չունի կորոնավիրուսի հետ։

Անցյալ շաբաթվա սկզբին Եղիսաբեթ II- ն առաջին անգամ հանրության առջև հանդես հայտնվեց ձեռնափայտով՝ մասնակցելով Վեստմինստերյան աբբայության ծառայությանը: Թագուհին ներկա է գտնվել Բրիտանական թագավորական լեգեոնի հարյուրամյակին նվիրված ծառայությանը՝ իր դստեր՝ արքայադուստր Աննայի ուղեկցությամբ: Մինչ այդ թագուհուն ձեռնափայտով տեսել էին արարողությունների ժամանակ միայն 2003 և 2004 թվականներին՝ ծնկի վիրահատությունից հետո:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը