copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:36 25-05-2022

Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը չի ուշացել․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքել է ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ սենատորների հետ հանդիպմանն ուշանալու մասին լուրերը:

Նա, մասնավորապես, գրել է. «Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին»:

Նշենք, որ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԱՄՆ–ում Արարատ Միրզոյանը 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի և Ռիչի հետ հանդիպումից: